Ուռուցքաբանության զարգացման ազգային ռազմավարություն մշակող հանձնաժողովը կղեկավարի Արա Դարզին

22:48   12 հուլիսի, 2017

Հայաստանի Ուռուցքաբանության զարգացման ազգային ռազմավարություն մշակող հանձնաժողովի ղեկավարը համաձայնվել է լինել Մեծ Բրիտանիայի առողջապահության նախկին նախարար, Լոնդոնի Թագավորական քոլեջի ղեկավար Արա Դարզին: Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը Իրանի Իսլամական Հանրապետության Varan Parto Darman ընկերության գործադիր տնօրեն Մոհամմադ Հոջադփանահի եւ Varan Armenia ընկերության նախագահ Մոհամմադ Շահրանիի հետ հանդիպման ժամանակ։

Նախարարը նշել է, որ հաշվի առնելով խնդրի սոցիալական  կարեւորությունը, որոշվել է մշակել Ուռուցքաբանության զարգացման ազգային ռազմավարություն։ Այն մշակող հանձնաժողովի ղեկավարը համաձայնվել է լինել Մեծ Բրիտանիայի առողջապահության նախկին նախարար, Լոնդոնի Թագավորական քոլեջի ղեկավար Արա Դարզին։

Լեւոն Ալթունյանը  Մոհամմադ Հոջադփանահին առաջարկել է որպես սարքավորումների եւ պարագաների հարցերով խորհրդատու մասնակցել Հայաստանում ուռուցքային հիվանդությունների հաղթահարման գործում կարեւոր դերակատարություն ունեցող ռազմավարության մշակմանը։ 

 



© NEWS.am Medicine