Հղիության ընթացքում ծխելը կնոջը կարող է զրկել թոռներ ունենալու հնարավորությունից

16:47   16 հուլիսի, 2017

Կանայք, որոնք ցանկանում են ապագայում թոռներ ունենալ, հղիության ընթացքում չպետք է ծխեն, նախազգուշացնում են Աբերդինի համալսարանի գիտնականները: Պարզվում է` հղիության ժամանակ ծխող կանանց դուստրերն ավելի հաճախ են վիժումներ ունենում:

Մասնագետների հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ ծխող մայրերի դուստրերը մեծ տարիքում ավելի հաճախ են բախվում վաղաժամ ծնունդների վտանգին, որոնք մեծ թվով բարդություններով են հղի:

Ավելի վաղ այլ գիտնականներ կապ են հայտնաբերել արգանդում երեխայի վրա ծխախոտի ծխի ազդեցության եւ  ապագայում նրա վերարտադրողականության նվազման միջեւ: Իսկ հիմա Աբերդինի համալսարանի հետազոտողներն ապացուցել են, որ ծխող մայրերից ծնված աղջիկները կարող են հաջողությամբ հղիանալ, սակայն դժվար կլինի երեխային արգանդում հաջողությամբ կրել եւ ծննդաբերել:

«Ոչ պակաս հետաքրքրություն կա այն հարցում, թե մեր առողջությունն ու վերարտադրողականությունն ինչպես են որոշվում դեռեւս մոր արգանդում: Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ վերարտադրողականության նվազում է նկատվում այն կանանց մոտ, որոնց մայրերը հղիության ժամանակ ծխել են: Մեր հետազոտությամբ նման կապ չի հայտնաբերվել: Ավելին` մենք պարզել ենք, որ ծխող մայրերի աղջիկները իրենք եւս հաճախ հղիանում են: Սակայն, հնարավոր է, սա կապված է այն փաստի հետ, որ նրանք պարզապես հղիանում են ավելի վաղ տարիքում, քանի որ ծագում են անապահով ընտանիքներից: Մենք նաեւ հայտնաբերել ենք, որ հղիության ժամանակ ծխելն էապես մեծացնում է մեկ սերունդ հետո վիժման, ինչպես նաեւ վաղաժամ ծնունդների հավանականությունը»,- ասել են հետազոտության հեղինակները:

 



© NEWS.am Medicine