Իրանում բժշկական զբոսաշրջիկների մեծ մասը Հայաստանից են, Ադրբեջանից եւ Իրաքից

16:44   15 հուլիսի, 2017


Ամեն տարի այլ երկրներից Իրան է մեկնում 100 հազարից ավելի բժշկական զբոսաշրջիկ, որոնց մեծ մասը Հայաստանից, Ադրբեջանից եւ Իրաքից մեկնող հիվանդներն են:

Ինչպես հայտնում է Tehrantimes.com-ը, 2016 թվականի մարտից 2017 թվականի մարտ Իրան է ժամանել մոտ 105 հազար բժշկական զբոսաշրջիկ: Ինչպես նշեց Cultural Heritage, Tourism, and Handicrafts Organization կազմակերպությանն առընթեր բժշկական տուրիզմի զարգացման խորհրդի քարտուղար Մոհամմադ Ալի Ֆայազին, Իրանում 35 բժշկական կենտրոններ կան, որտեղ բժշկական ծառայություն է մատուցվում այլ երկրների հիվանդներին:

Իր հերթին, Իրանի Առողջապահության նախարարության բժշկական տուրիզմի դեպարտամենտից Վահիդռեզա Մոհեբփուրը նշել է, որ իրականում երկրում բժշկական զբոաշրջիկների թիվը կարող է հասնել 300 հազարի: Նա հավելել է, որ երկիրը կարող է բժշկական զբոսաշրջիկներին ներգրավել մատչելի գներով եւ բժշկական ծառայությունների բարձր որակով:
2025 թվականին Իրանում նախատեսվում է զբոսաշրջիկների թիվը ավելացնել 4,8 միլիոնից մինչեւ 20 միլիոն:



© NEWS.am Medicine