Ձվարանների քաղցկեղի սքրինինգն ավելի շատ վնաս է պատճառում, քան օգուտ

15:00   21 հուլիսի, 2017

Ձվարանների սքրինինգից պոտենցիալ վնասը գերազանցում է օգուտից մեծ թվով կեղծ դրական արդյունքների պատճառով: Հետեւաբար՝ այն պետք է անցնեն միայն այն կանայք, որոնք գտնվում են ռիսկի խմբերում: Այս մասին ԱՄՆ-ի Կանխարգելիչ ծառայությունների թիրախային խումբը (U.S. Preventive Services Task Force, USPSTF) հայտարարել է հրահանգների նախագծում:

«U.S. Preventive Services Task Force-ը հայտնաբերել է, որ ձվարանների քաղցկեղի նշաններ եւ ախտանիշներ չունեցող կանանց սքրինինգը չի նվազեցնում այս հիվանդության հետեւանքով մահվան դեպքերի թիվը եւ կարող է բերել անհարկի վիրահատությունների»,- USPSTF-ի մամուլի հաղորդագրության մեջ նշել է բժիշկ Մորին Ֆիփսը:

«Հետեւաբար՝ մենք խորհուրդ չենք տալիս ձվարանների սքրինինգ կատարել այն կանանց, որոնց մոտ առկա չեն նշաններ եւ ախտանիշներ, եւ որոնք ենթակա չեն  ձվարանների քաղցկեղի առաջացման մեծ վտանգի»,- ասել է նա: Ֆիփսը թիրախային խմբի անդամ է, որը կանխարգելման եւ ապացուցողական բժշկության ոլորտում Ազգային փորձագետների կամավորական անկախ թիրախային խմբի անդամ է:

Նոր ղեկավարությունը վերջնականապես հաստատել է հրահանգները, որոնք կատարվել են դեռեւս 2012 թվականին. ձվարանների քաղցկեղի սքրինինգն անհրաժեշտ է միայն նրանց, որոնք գտնվում են այս հիվանդության ռիսկի խմբում:

Թիրախային խմբի նախագահ բժիշկ Դեւիդ Գրոսմանը նշել է, որ «ներկայում գոյություն ունեցող սքրինինգային թեստերը չափազանց հաճախ են սխալվում՝ կնոջ մոտ ձվարանների քաղցկեղի առկայությունը կամ բացակայությունը ստուգելիս: Մենք հույս ունենք, որ ապագայում ձվարանների քաղցկեղի սքրինինգային լավագույն թեստեր կմշակվեն»,- հավելել է նա:

Ձվարանների քաղցկեղը առավել տարածված 8-րդ քաղցկեղն է եւ Միացյալ Նահանգներում կանանց շարքում քաղցկեղի հետեւանքով մահվան առավել տարածված 5-րդ պատճառը, հայտնել են USPSTF-ից:

Ձվարանների քաղցկեղի ընթացիկ սքրինինգային թեստերն այնքան էլ ճշգրիտ չեն եւ կարող են ցույց տալ, որ կնոջ մոտ ձվարանների քաղցկեղ կա, երբ իրականում նրա մոտ նման հիվանդություն չկա: Այս կեղծ դրական թեստերը կարող են մեկ կամ երկու ձվարանների հեռացման անհարկի խոշոր վիրահատության բերել:



© NEWS.am Medicine