Ռոսպոտրեբնադզորը նախազգուշացրել է մի քանի երկրներում խոլերայի բռնկումների մասին

12:41   22 հուլիսի, 2017

Ռոսպոտրեբնադզորը հայտնել է Քենիայում, Սուդանում ու Եմենում խոլերայի բռնկման մասին։

Ռոսպոտրեբնադզորի մամուլի ծառայությունը հայտնում է, որ աղիքային հիվանդությունների հետ կապված տագնապահարույց իրավիճակ է դիտարկվում Քենիայում, հուլիսի կեսերին այնտեղ ավելի քան հազար մարդ է հիվանդանցել խոլերայով։ Հոսպիտալիզացվածներից երեքը մահացել են։

Սուդանում հուլիսի 16-ի տվյալներով արդեն 43 մարդ է զոհվել 85 հոսպիտալիզացվածներից։ Եմենում նույնպես շարունակվում է խոլերայով հիվանդացության աճը։

ԱՀԿ-ի տվյալներով, ապրիլի 27-ից մինչեւ հուլիսի 17-ը այդ երկրում գրանցվել է խոլերայի ու սուր դիարեայի կասկածով ավելի քան 365 հազար դեպք, մահացել է 1802 մարդ։

 



© NEWS.am Medicine