Ծանր վերմակը կօգնի հաղթահարել անքնությունը

23:54   24 հուլիսի, 2017

Ծանր վերմակը բարելավում է քնի որակը: Սա կապված է «խորը ճնշելու խթանման» էֆեկտի հետ, հայտնում է Futurism-ը՝ վկայակոչելով Յութիհի քոլեջի գիտնականների հետազոտությունը:

Գիտնականները պարզել են, որ մարմնի վրա ճնշման կետերի ակտիվացումը նյարդային համակարգը թուլացնում է, մեծացնում մելատոնինի եւ սերոտոնինի մակարդակը, նաեւ նվազեցնում կորտիզոլի արտադրումը: Սրա շնորհիվ մարդը հանգստանում է, նրա քունը, ինչպես նաեւ հոգեկան առողջությունը բարելավվում են:

Գիտնականները բավականին վաղուց են ծանր վերմակն օգտագործում տարբեր հիվանդություններով, այդ թվում՝ աուտիզմով տառապող մարդկանց սթրեսն ու անհանգստությունները նվազեցնելու համար: Բժիշկ Ամբեր Մարթինի կարծիքով՝ նման բուժումը մեծ տարածում ունի:

Սակայն ծանր վերմակ կարելի է օգտագործել ոչ միայն բժշկի մոտ ընդունելության ժամանակ: Խորը ճնշման խթանումը գերազանց է ազդում քնելիս: Օրինակ՝ դա կարող է լինել բազմահատիկավոր վերմակ, որը մարմինը «ճնշում» է եւ ակտիվացնում սերոտոնինի արտադրումը: Արդյունքը սթրեսից ազատվելն է, թուլանալը եւ առավել ամուր քունը:



© NEWS.am Medicine