Ծիրանն ու խնձորը պաշտպանում են քաղցկեղից

19:18   24 հուլիսի, 2017

B17 վիտամինը, որը նաեւ լաէթրիլոմ է կոչվում, նպաստում է քաղցկեղային բջիջների ոչնչացմանը, ապացուցել են ամերիկացի գիտնականները: Այս վիտամինն առկա է ծիրանում, դեղձում, նուշում, ինչպես նաեւ խնձորում: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Health ամսագրում:

B17 վիտամինը հայտնաբերվել է դեռեւս 40 տարի առաջ: Բազմաթիվ գիտնականներ արդեն գիտեն դրա բուժիչ հատկությունների մասին, բայց չէին կասկածում, որ դրա օգնությամբ կարող է հաղթահարել քաղցկեղը: Բազմաթիվ բույսերի կորիզում առկա ամիգդալինը կարող է ոչնչացնել ուռուցքը եւ քաղցկեղային բջիջները:

Մի շարք երկրներում այս նյութն արգելված է եղել, մինչեւ ամերիկացի գիտնականները որոշել են ուսումնասիրել B17 վիտամինը: Նրանք մի քանի գիտափորձ են կատարել քաղցկեղով հիվանդ լաբորատոր մկների մասնակցությամբ: Կրծողների սննդակարգում ծիրան եւ խնձոր են ներառել: Երկու ամիս անց գիտնականները գլխուղեղի վնասված հատվածի նվազում են արձանագրել: Հիմա մասնագետները պետք է պարզել, թե այս նյութի ինչպիսի քանակությունը չի վնասի մարդուն:



© NEWS.am Medicine