Ռուսաստանում հեռացրել են հիվանդի՝ 37 կգ կշռող ուռուցքը

18:17   24 հուլիսի, 2017

ՌԴ Ռոստովի մարզում տղամարդու օրգանիզմից 37 կգ քաշով հսկա ուռուցք են հեռացրել: Հիվանդի մոտ լիպոսարկոմայի գոյացությունը սկսել է զարգանալ 3 տարի առաջ, նշված է Ռոստովի Ուռուցքաբանության գիտահետազոտական ինստիտուտի մամուլի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ 3 տարում հիվանդի քաշը երրորդ մասով ավելացել է, իսկ ուռուցքի չափը կազմել է գրեթե 60x60 սանտիմետր: Միակ բանը, որից հիվանդը դժգոհում էր, թիկունքին պառկելիս անհարմարության զգացումն էր: Երբ նա բժշկի է դիմել, նրա մոտ հետորովայնային ուռուցք են ախտորոշել:

Լիպոսարկոմայի չափերի պատճառով վիրահատական խմբի մեջ են մտել վիրաբույժ, 4 ասիստենտ, ինչպես նաեւ պլաստիկ վիրաբույժ: Չարորակ նորագոյացությունից բացի, հեռացվել է նաեւ հաստ աղիի աջ թեւը, քանի որ դրա անոթները մտել էին ուռուցքի մեջ:

«Նորագոյացության ահռելի քաշի եւ չափի պատճառով հիվանդի որովայնային խոռոչի անատոմիան, փաստորեն, փոխվել էր՝ աջ երիկամը սեղմվել էր ենթաստոծանու աջ տարածքում, բարակ աղին հայտնվել է ենթաստոծանու ձախ տարածքում: Օրգաններն իրենց տեղն են վերադարձվել, որից հետո մեր աշխատանքին է միացել պլաստիկ վիրաբույժը»,- հավելել է ՌԴ Առողջապահության նախարարության Ռոստովի Ուռուցքաբանության գիտահետազոտական ինստիտուտի ղեկավար Օլեգ Կիտը, նա էլ հենց վիրահատությունը կատարել է:



© NEWS.am Medicine