Կապանից երեք երեխաների մոտ Լայմի հիվանդությունը հաստատվել է

20:31   24 հուլիսի, 2017

Կապանից չորս երեխաների մոտ Լայմի հիվանդություն են կասկածել, այն հաստատվել է միայն երեքի մոտ: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեց Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնից Լուսինե Պարոնյանը:

Ավելի վաղ стно NEWS.am Medicine-ին հայտնի էր դարձել, որ 3-10 տարեկան երեխաներին տեղափոխել են Երեւան՝ «Նորք» ինֆեկցիոն կլինիկա:

Լայմի հիվանդությունը գերազանցապես վարակիչ հիվանդություն է, որը մարդուն փոխանցվում է Ixodes տեսակի մի քանի տզերի կծելու հետեւանքով: Լայմի հիվանդությունը վաղ շրջանում կարող է արտահայտվել բարձր ջերմությամբ, գլխացավերով, հոգնածությամբ, մաշկի ցանով:



© NEWS.am Medicine