12:06 11 ապրիլի, 2014Մանկական հեմանգիոման պոտենցիալ վտանգավոր ախտանիշներով արտահայտվող անոթային ուռուցք է, որի վնասման դեպքում պահանջում է անհապաղ միջամտություն: Կլինիկորեն այն ախտորոշվում է որպես նորածինների մոտ ամենատարածված ախտահարում՝ 4-10% հաճախականությամբ, առավելապես իգական սեռի կովկասյան անհաս երեխաների մոտ:

Plastic and Reconstructive Surgery ամսագրի ապրիլյան թողարկման մեջ հրապարակված հոդվածի հեղինակները փորձել են օբյեկտիվ գնահատել պրոպրանոլոլով ինֆանտիլ հեմանգիոմայի բուժման էսթետիկ արդյունքները եւ կազմել բուժման սխեմա՝ ներառելով դեղամիջոցի ներմուծման օպտիմալ ժամկետները, նախապատրաստումը, նախնական մշակումը եւ դոզավորումը, բժշկի այցելության տեւողությունը եւ հաճախականությունը, հիվանդների անվտանգությունը:
Պրոպրանոլոլը՝ ոչ ընտրողական բետա բլոկատոր է թաղանթակայունացնող ազդեցությամբ, բերում է մանկական հեմանգիոմայի արագացված հետաճման: Նախկինում որոշ հոդվածներում նշվում էր պրոպրանոլոլով բուժումից հետո հեմանգիոմայով երեխաների արտաքին տեսքի լավացման մասին: Մի քանի հետազոտություններ ցույց են տվել պրոպրանոլոլի արդյունավետությունը հեմանգիոմայի պրոլիֆերացիայի ճնշման եւ հեմանգիոմայի արագ հետաճման համար՝ նույնիսկ մեծ սեգմենտար, հարակնակապճային եւ շնչառական վնասումների դեպքում:

Հիվանդների 74%-ի մոտ պրոլիֆերացիան պրոպրանոլոլով ճնշվում է բուժման սկզբից ավելի քիչ քան 48 ժամ հետո, իսկ կլինիկորեն արտահայտվում է վնասումների նկատելի փոքրացմամբ՝ գույնի փոփոխութամբ առաջնային մուգ կարմիրից դեպի կապույտ կամ մանուշակագույն: Մնացած դեպքերում (26%) պրոլիֆերացիայի ճնշումը տեղի է ունեցել 2 շաբաթների ընթացքում: Ռեցիդիվ (կրկնում) կլինիկորեն դիտվել է 2 շաբաթից ավելի քիչ ժամանակահատվածում 55% դեպքերում, 4 շաբաթվա ընթացքում 16% դեպքերում, իսկ 13%-ի մոտ ռեցիդիվ չի դիտվել:
Պրոլիֆերատիվ հեմանգիոմայի բուժման համար պրոպրանոլոլը հանդիսանում է արդյունավետ, հեշտ տարվող եւ անվտանգ առաջնահերթ բուժման մեթոդ: Թերապիան անհրաժեշտ է սկսել ավելի շուտ՝ մանկական հեմանգիոմայի պրոլիֆերատիվ փուլի ժամանակ: Առաջարկվող դեղաչափը՝ 2մգ/կգ, օրը 3 անգամ, դեղաչափի աստիճանաբար իջեցմամբ մինչեւ լրիվ հանում:
