Սպիտակուցի 4 հրաշալի աղբյուր՝ մսից ու սոյայից զատ

13:55   29 հուլիսի, 2017

Շատերին թվում է, որ օրգանիզմը սպիտակուցներով հագեցնել կարող են միայն միսն ու սոյան: Իրականում պրոտեինի այլ աղբյուրներ եւս կան, որոնք կարող են օգնել ամրապնդել իմունիտետն ու ավելացնել մկանային զանգվածը:

Կանաչ ոլոռ

Կանաչ ոլոռը կարելի է պատրաստել գոլորշու վրա կամ տաք ջրում: Այսպես թե այնպես, այն սպիտակուցի եւ որակյալ ամինաթթուների հրաշալի աղբյուր է: Սակայն ցանկալի է այն թարմ գնել՝ օգտակար բոլոր հատկությունները պահպանելու համար:

Դդմի սերմեր

Հում, առանց աղի դդմի սերմերը սպիտակուցի հրաշալի աղբյուր են համարվում, որոնք հագեցվածության զգացողություն են տալիս եւ ազատում են քաղցի բռնկումներից: Ամենօրյա սննդակարգում մեկ թեյի գդալ դդմի սերմեր ներառել, իսկ եթե կանոնավոր մարզասրահ եք հաճախում, կարող եք չափաբաժինը հասցնել երկու թեյի գդալի:

Ընկուզեղեն

Ընկուզեղենը սպիտակուցների հրաշալի աղբյուր են բուսակերների համար: Առանձնահատուկ արժեք ունի նուշի, քեշյու ընկույզի, հունական ընկույզի եւ գետնանուշի խառնուրդը: Կարելի է սրանց հավելել նաեւ քնջութի սերմեր. այն ամրապնդում է իմունիտետն ու մեծացնում մկանային զանգվածը: Բայց այս ամենը պետք է աղի չլինի:

Սեւ լոբի

Սեւ լոբին նույնպես հագեցած է սպիտակուցներով եւ հակաօքսիդանտների լավ աղբյուր է համարվում: Լավ լվացեք լոբին, 14-16 ժամ թրջեք, թեթեւակի տապակեք եւ որպես խավարտ օգտագործեք:



© NEWS.am Medicine