Երեւանում կանցկացվի միջազգային գիտաժողով թոքի քաղցկեղի բուժման թեմայով

12:19   29 հուլիսի, 2017

«Վիրաբուժական ուռուցքաբանության հայկական միություն» հասարակական կազմակերպությունը եւ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը Ամերիկյան-ավստրիական միության եւ Հայ ուռուցքաբանների ասոցիացիայի աջակցոթյամբ թոքի քաղցկեղի կանխարգելման օրվա կապակցությամբ կազմակերպում են միջազգային գիտաժողով «Թոքի քաղցկեղի վիրահատական բուժման ժամանակակից մոտեցումները» թեմայով։

Զեկույցներով հանդես կգան Զալցբուրգի համալսարանական կլինիկայի թոքային վիրաբուժության ծառայության ղեկավար Հութեր Յորգը և Միքայել Լեխները։

Գիտաժողովը տեղի կունենա օգոստոսի 1-2–ին Ուռուցքաբանության ազգային կենտրոնում։

Մասնակցությունն անվճար է, տրամադրվելու են ՇՄԶ կրեդիտներ։ Գրանցվելու համար պետք է  լրացնել օնլայն հայտը https://goo.gl/forms/fy4gzjj3WIBNt7WF3։ Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել հեռ․՝ +374 93 415 404, Էլ․-հասցե՝ [email protected].



© NEWS.am Medicine