Հնդկաստանում նորածին տղայի որովայնում նրա երկվորյակ եղբորն են գտել (ֆոտո)

10:41   1 օգոստոսի, 2017

Հնդկաստանում նորածին տղայի որովայնում բժիշկները հայտնաբերել են նրա երկվորյակ եղբոր չզարգացած սաղմը:

Ըստ Daily Mail-ի՝ անոմալիան բժիշկը հայտնաբերել է հուլիսի սկզբին, Մումբրա փոքրիկ քաղաքի հոսպիտալում մոր պլանային ՈՒՁՀ-ի ընթացքում: Նա որոշել է եւս մեկ հետազոտություն կատարել ծննդաբերությունից հետո: Արդյունքում նա հայտնաբերել է, որ նորածնի ստամոքսի տակ «թաքնվել» է նրա երկվորյակ եղբայրը:

Պարբերականի տվյալներով՝ պտուղը շուրջ 7 սմ երկարություն եւ 150 գրամ քաշ է ունեցել, հասցրել են ձեւավորվել նրա ուղեղը, ձեռքերը եւ ոտքերը:

Բժիշկները կարողացել են հաջողությամբ հեռացնել մակաբույծ-սամղը: Նորածինն ու մայրը լավ են զգում:

Այս անոմալիան կոչվում է սաղմ սաղմի մեջ (foetus in fetu) եւ հազվադեպ է հանդիպում՝ 500 հազար հղիությունից մեկ դեպքում:

Հիշեցնենք, որ նման դեպք տեղի է ունեցել նաեւ Հայաստանում. 2014 թվականի դեկտեմբերին Արաբկիր բուժկետրոնի մանկական վիրաբույժ Սահակ Առաքելյանը 2 ամսական աղջկա որովայնի խոռոչից դուրս էր բերել նրա թերզարգացած երկվորյակին:

 



© NEWS.am Medicine