Նիհար ոտքերը վատառողջության նշան են

22:07   3 օգոստոսի, 2017

Չափից նիհար ոտքերը կարող են հուշել առողջական խնդիրների բարձր հավանականության մասին, հայտնել են Գերմանիայի Թյուբինգենի համալսարանի գիտնականները։ Մասնավորապես, մասնագետները համարում են, որ կազմվածքի նման առանձնահատկություն ունեն այն մարդիկ, ովքեր հակված են սրտանոթային հիվանդությունների։

Գերմանացի հետազոտողները փորձ են իրականացրել, որի ընթացքում հետեւել են 981 կամավորների։ Բոլոր մասնակիցներին ստուգել են՝ պարզելու համար մետաբոլիկ համախտանիշի ստանդարտ պարամետրերին նրանց համապատասխանությունը ՝ համալիր խանգարում օրգանիզմում, որի դեպքում տեղի են ունենում նյութափոխանակության, հորմոնալ ու կլինիկական խանգարումներ՝ ճարպակալման ֆոնին։

Գիտնականները հայտնաբերել են, որ կամավորների մի մասը՝ 18 տոկոսը, առողջ չէին մետաբոլիկ համախտանիշի տեսակետից, չնայած նրանց քաշը ՄԶԳ-ի (Մարմնի զանգվածի գործակցի) նորմալ միջակայքում էր գտնվում։ Մասնագետներn ուշադրություն են դարձրել, որ այդ մասնակիցներին միավորում էր մեկ ընդհանրություն՝ բարակ ոտքերը։

Մասնագետները կարծում են, որ չափից նիհար ոտքերի խնդիրը կարող է կապակցված լինել գենետիկ առանձնահատկությունների հետ, որոնց պատճառով մարմնում տեղի է ունենում ճարպի անհամաչափ բաշխում։ Բացի դրանից, կան հազվագյուտ պաթոլոգիաներ, ու դրանցից մեկը՝ լիպոդիստրոֆիան, նույնպես կարող է դառնալ մարդու ոտքերի ոչ համաչափ նիհարության պատճառ։ Տվյալ խանգարումը տարբերվում է նրանով, որ օրգանիզմը չի պահպանում ճարպային պաշարները, ամբողջովին ծախսելով ճարպը փոխանակման գործընթացների վրա ։

«Նման գործընթացները կարող են սադրել սրտանոթային հիվանդությունների առաջացում»,- նշել են բժիշկները։



© NEWS.am Medicine