Ինչպե՞ս ճիշտ օգտագործել արեւապաշտպան քսուքները

15:31   5 օգոստոսի, 2017

Շատերը արեւապաշտպան քսուքը լողափին են քսում՝ լողանալուց անմիջապես առաջ։ Երեկոյան նրանք տուն են վերադառնում լրիվ կարմրած մաշկով, երբեմն էլ այրվածքներով, ու լրիվ վստահ, որ քսուքն է անորակ եղել։ Իրականում գրեթե ցանկացած արեւապաշտպան քսուք կարող է պաշտպանել արեւային այրվածքներից, եթե իհարկե այն ճիշտ օգտագործվի։ Այն մասին, թե ինչ է պետք անել, լրագրողներին պատմել է մաշկաբան Էմիլ Միրզոյանը։

Արեւապաշտպան դեմ քսուքները սկսում են ազդել ոչ միանգամից, այլ քսելուց 20-30 րոպե հետո։ Եթե քսուքը արդեն լողափին եք քսում, այն ընթացքում, երբ այն սկսում է ազդել, դուք կհասցնեք վառվել։ Դրա համար էլ քսուքը խորհուրդ են տալիս քսել դեռ տնից դուրս գալուց առաջ՝ այսինքն արեւի հետ «հանդիպումից» մոտ 30 րոպե առաջ։

Նշենք, որ արեւայրուքների դեմ քսուքների ու այլ միջոցների գործողությունը հավերժ չէ՝ դրանք պաշտպանում եմ մոտ երկու ժամ, որից հետո դրանք նորից է պետք քսել։ Բացի դրանից, եթե դուք լողացել եք, մաշկը խորհուրդ է տրվում չորացնել, որից հետո նորից քսուք քսել ու հետագա 30 րոպեները արեւի տակ չմնալ։

Էմիլ Միրզոյանը նաեւ նշել է , որ ուժեղ շոգին խորհուրդ է տրվում օգտագործել SPF50 –ով քսուքներ։ Ավելին, դրանք պետք է օգտագործել ոչ միայն լողափին, այլեւ ամենօրյա կյանքում, եթե մտադիր եք արեւի տակ գտնվել։



© NEWS.am Medicine