Երբեք նման բան չեմ տեսել՝ ավստրալացի վիրաբույժը հիվանդի բերանից հսկայական գոյացություն է հեռացրել (ֆոտո)

23:42   5 օգոստոսի, 2017

Նախազգուշացում՝ լուսանկարները ձեզ կարող են տհաճ թվալ

Բժիշկ Էնդրյու Չենգը` Ավստրալիայից, արտասովոր վիրահատություն է արել, որի ընթացքում հեռացրել է մի հսկայական գոյացություն, որը ծածկում էր հիվանդի ամբողջ բերանը։

 Էնգե Հենգեն ծնունդով Կամբոջայից է ու ամբողջ կյանքն անցկացրել է երկրի ծայրամասում՝ գյուղում։ 30 տարի տղամարդուն տանջել է բերանի մեջ գտնվող տարօրինակ գոյացությունը, բայց նա բուժման հնարավորություն չի ունեցել։ Բժիշկ Չենգն իմացել է այդ տղամարդու մասին Կամբոջայում գործող բարեգործական միությունից, ու նրան օգնելու ցանկություն է հայտնել։

«Երբեք նման բան չէի տեսել,- խոստովանել է պլաստիկ վիրաբույժը․- Չեմ կարծում, թե որեւէ բժիշկ նման հսկայական ուռուցք տեսած լինի»։

Ի սկզբանե կամբոջացին փնտրում էր մի բժշկի, ով կզբաղվեր նրա կատարակտայի բուժումով, բայց բժիշկները չէին կարող ուշադրություն չդարձնել նրա բերանի վրա։ Տեղի բժիշկները համակարգչային տոմոգրաֆիա են իրականացրել ու պարզել, որ նորագոյացությունը չարորակ չէր։ Լուսանկարները ուղարկվել են Ավստրալիա։ Լնդերից սկիզբ առնող այդ հսկայական գոյացությունն առաջացել էր հիպերտրոֆիկ գինգիվիտ կոչվող հազվագյուտ վիճակի հետեւանքով։ Այդ խանգարմանը բախվելու հավանականությունը կազմում է 1 դեպք 750 000-ի, հավաստիացնում է բժիշկ Չենգուն։

Երկար տարիներ կամբոջացին ստիպված է եղել միայն որոշակի մթերքներ գործածել, քանի որ ուտելն ու կուլ տալը նրա համար դժվար էր։ Սովորաբար տղամարդը հեղուկ էր գործածում, ուտում շոգեխաշված բրինձ, արիշտա ու ապուրներ։ Նա նաեւ շատ է սիրում լիմոնադ։ Չնայած տղամարդու համար օդի մուտքը զգալիորեն սահմանափակվել էր նորագոյացության պատճառով, բայց նա շնչառական խնդիրներ չուներ։

Նման բարդության պլաստիկ վիրահատությունը Կամբոջայում իրականացնելը ռիսկային էր, ու տուժածը ժամանել է Ավստրալիա, որտեղ նրան վիրահատել են։ Պլաստիկայից հետո նա լրիվ անճանաչելի է դարձել, դեմքին վիրահատության հետքերը գրեթե աննկատ են։ Որոշ ժամանակ նա կապրի տեղի բուդդայական վանքերում, որպեսզի օտար երկրում վերականգնման ընթացքը նրա համար ավելի ծանոթ պայմաններում անցնի, որից հետո հայրենիք կվերադառնա:



© NEWS.am Medicine