Գիտնականները տղամարդկանց անպտղության գեն են հայտնաբերել

17:58   7 օգոստոսի, 2017

Որոշ տղամարդկանց սերմնահեղուկում սերմնաբջիջները բացակայում են (խնդիրը հանդիպում է տղամարդկանց 1%-ի մոտ): Ավելի վաղ սրա պատճառն անհայտ էր: Բեն Գուրիոնի համալսարանի եւ Քառասունի բժշկական կենտրոնի գիտնականների խումբը պարզել է, 9TDRD գենի մուտացիան ուղեկցվում է սերմնաբջիջների բացակայությամբ եւ հանգեցնում լիարժեք անպտղության: Խնդիրն ի հայտ է գալիս արդեն դեռահասության տարիքում, երբ սկսվում է սերմնաբջիջների արտադրության գործընթացը:

9TDRD գենի մուտացիան հանգեցնում է սերմնաբջիջների կազմավորման դադարեցմանը: Այս բացահայտումը մեծ նշանակություն ունի տղամարդկանց անպտղության ախտորոշման հարցում եւ, հնարավոր է, թույլ կտա պաթոլոգիայի բուժման միջոցներ գտնել: Բացահայտման մասին նշվում է Journal of Medical Genetics-ում հրապարակված հոդվածում:



© NEWS.am Medicine