11:37 12 ապրիլի, 2014Շատերն ընթրում են տանից դուրս բավականին հաճախ եւ սկսում են շատ ուտել, ինչը բերում է քաշի ավելացման եւ խանգարում է նիհարելուն: Ռեստորանում մեկ անգամ ուտելով դուք ստանում եք գրեթե օրական կալորիաների քանակը: Ռեստորանային ուտեստները պարունակում են ավելի շատ անառողջ ճարպեր եւ աղ եւ ավելի քիչ առողջ բջջանյութ:
Թե ինչպես վայելել ընթրիքը ռեստորանում եւ հետն էլ չգիրանալ, խորհուրդ է տալիս դիետոլոգ Սինտիա Սասսը Fox News ալիքով:
Նախքան գնալը ծանոթացեք ճաշացանկին (մենյուին)
Հիմա շատ ռեստորաններ իրենց ճաշացանկերը հրապարակում են ինտերնետում: Ուսումնասիրեք ճաշացանկը, երբ դուք սոված չեք, եւ ընտրեք մի քանի առողջ ուտեստ:
Հրաժարվեք հավելյալ սնունդից
Մեզանից մեծամասնությունը մեխանիկորեն ծամում է չիպսերը, սալսան կամ հացի կտորները, ոչ այն պատճառով, որ սիրում է, այլ որովհետեւ դրանք սեղանին են: Դրա համար ավելի լավ է ինքներդ ձեզ ներշնչեք, որ դա ուտել չի կարելի, առավել եւս որ ոչինչ չեք կորցնում, քանի որ դա ձեր սիրած ուտելիքը չէ:
Մարտավարություն մշակեք
Եթե դուք չեք ուզում շռայլել, մարտավարություն մշակեք՝ մեկ ուտեստ վերցնելով եւ նրա շուրջ պլաններ կազմելով: Օրինակ, եթե դուք պատրաստվում եք ընթրել ռեստորանում, որտեղ հրաշալի կարտոֆիլ ֆրի են պատրաստում՝ հարուստ ածխաջրերով եւ ճարպերով, հավասարակշռությունը պահպանելու համար համադրեք այն բանջարեղենի եւ սպիտակուցի հետ: Նույնը վերաբերվում է դեսերտին:
Մի ամաչեք հատուկ պատվերներ կատարելուց
Մի ամաչեք ուտեստներում փոփոխություններ եւ հատուկ պատվերներ կատարելուց: Օրինակ՝ հնդկահավից բուրգերը հացի փոխարեն կարելի է փաթաթել կանաչ տերեւով, խավարտի մեջ կարտոֆիլ ֆրին փոխարինեք խաշած բանջարեղենով, հիմնական ուտեստների փոխարեն խավարտներ պատվիրեք եւ հրաժարվեք ավելորդ սոուսներից եւ լցոններից:
Մի շտապեք
Գիտակցաբար ավելի դանդաղ տեմպ սահմանեք: Ժամանակ առ ժամանակ պատառաքաղը վայր դրեք, ջուր խմեք եւ ուտելը դադարեցնելով՝ զրուցեք, եւ ոչ մի դեպքում մի շտապեք, նույնիսկ եթե ձեր սեղանակիցը ագահորեն ուտում է: Դանդաղ ուտելով դուք ավելի շուտ կհագենաք եւ երկար կվայելեք ուտելիքը:
Ջուր խմեք
Բացի այն, որ քաղցր ըմպելիքները վտանգավոր են մեր առողջության համար, հետազոտություները ցույց են տվել, որ նրանք նաեւ քաղցի զգացողություն են առաջացնում: Երբ տանից դուրս եք ընթրում, ապա «հին եւ բարի» ջուր խմեք, եւ աշխատեք ուտելուց առաջ 1-2 բաժակ խմել:
Երբեմն մարդիկ տանից դուրս ընթրելիս շատ են ուտում, քանի որ չեն ուզում թափել այն ուտելիքը, որի համար վճարել են: Սակայն եթե դուք ուտում եք ավելի շատ քան անհրաժեշտ է ձեր օրգանիզմին, ապա էլի կարող եք համարել, որ թափում եք ուտելիքը:
Տարբերությունը միայն այն է, որ աղբամանի փոխարեն այդ աղբը կուտակվում է ձեր օրգամիզմում ճարպի տեսքով եւ դուք ստիպված եք այն 24 ժամ «քարշ տալ» ձեզ հետ: