Հաշմանդամ դարձած կինը կոչ է անում ոտքերը կառավարման վահանակի վրա չդնել (ֆոտո)

22:58   10 օգոստոսի, 2017

ԱՄՆ-ում երեք երեխաների մայրը ամբողջ կյանքում հաշմանդամ է դարձել փոքր ավտոմոբիլային վթարից հետո, քանի որ ոտքերը կառավարման վահանակի վրա էր դրել։

Օդրա Թաթումի ամուսինը 72 կմ/ժ արագությամբ մեքենան վարում էր  Ջորջիա նահանգի երկրորդական ճանապարհին։ Մեքենայում էին նաև Օդրան ու նրանց 10-ամյա դուստրը։ Օդրայի ոտքերը կառավարման վահանակի վրա էին դրված։ Նա սիրում էր այդպես անել՝ չնայած ամուսնու առարկություններին։

Անսպասելիորեն նրանց առջեւում մեկ ուրիշ մեքենա է հայտնվել։ Հարվածը բաժին է ընկել վարորդի կողմին։ Բայցեւայնպես եւ Օդրայի ամուսինը, եւ նրանց դուստրն ընդամենը մի քանի կապտուկ ու քերծվածք էին ստացել։ Իսկ անվտանգության բացված բարձիկը առջեւի նստատեղին նստած Օդրայի ոտքերին էր հարվածել, ինչի հետեւանքով ջարդվել է Օդրայի քիթը, կոճը ու ազդրոսկրը՝ 4 տեղում։

Հիմա Օդրան 2 շիֆտ ունի կոճի վրա, 2-ը՝ ազդրոսկրում ու 2-ը՝ ծնկի մեջ։ Նա չի կարողանում օրական 4 ժամից երկար մնալ նստած վիճակում։ Օդրան մյուսներին հորդորում է ոտքերը երբեք կառավարման վահանակի վրա չդնել։

 



© NEWS.am Medicine