Ո՞րն է սեքսով զբաղվելու լավագույն ժամանակը

23:45   10 օգոստոսի, 2017

Գիտնականները պարզել են սեքսի համար լավագույն ժամանակը։ Այն ձեզ կզարմացնի։ Պարզվում է, որ սեքսի համար լավագույն ժամանակը առավոտյան 7։30-ն է։ Այսինքն արթնանալուց մոտ 45 րոպե հետո։ Սրանք նոր հետազոտության տվյալներն են, որոնք հրապարակվել են Forza Supplements-ում։

Ըստ հետազոտության՝ գիշերային քնից հետո մարդիկ լի են եռանդով։ Բացի այդ՝ սեքսով պայմանավորված էնդորֆինների արտադրությունը նվազեցնում է զարկերակային ճնշումն ու սթրեսի մակարդակը, ինչի շնորհիվ մարդն իրեն ուրախ ու լավատես է զգում։

 Ընդ որում վազքի համար լավագույն ժամանակը, ըստ հետազոտողների, մինչեւ առավոտյան ժամը 7-ն է։ Մինչեւ նախաճաշ կարդիո վարժություններն ավելացնում են այրվող ճարպի քանակը։

 Ամենաբարդ աշխատանքը նախընտրելի է անել արթնանալուց 3 ժամ հետո՝ այսինքն մոտավորապես 9։45-ին։ Իսկ ահա սթրեսի մակարդակը, հատկապես շաբաթվա սկզբին, առավելագույնին է հասնում 10։45-ի սահմանում, այնպես որ ամենաբարդ գործերն անելուց հետո այդ ժամին ավելի լավ է մի քիչ ընդմիջեք։

 Ոգելից խմիչքի համար լավագույն ժամանակը երեկոյան ժամը 6։10-ն է՝ քնելուց չորս ժամ առաջ, որպեսզի հնարավորինս ավելացնեք սպիրտի վերամշակման ու լյարդի վերականգնման ժամանակը։ Քնելու համար լավագույն ժամանակը 22։10-ն է։

 Եվ այսպես, ըստ հետազոտության հեղինակների, օրվա իդեալական ռեժիմը հետեւյալն է․

 

6.45 — Արթնանում ենք

7.00 — Վազք

7.15 — Նախաճաշ

7.30 — Սեքս

9.45 — Աշխատանք

10.45 — Ընդմիջում

12.15 — Ճաշ

15.30 — Որեւէ բան ենք ուտում

18:00 — Ընթրիք

18.10 — Գինի ենք խմում

18:30 — Մարզանք

22.10 — Պառկում ենք քնելու

[23:42:35] Agni: ok



© NEWS.am Medicine