Գիտնականները ծերացումը դանդաղեցնելու պարզ միջոց են գտել

12:20   11 օգոստոսի, 2017

Ծերացումը դանդաղեցնելու համար հարկավոր է ցածր կալորիականությամբ սնունդ ընդունել: Նման սննդակարգը նպաստում է հասուն տարիքում օգնել կենսաբանական ժամացույցի աշխատանքին եւ խոչընդոտել ծերացման գործընթացին: Նման եզրահանգման են եկել ԱՄՆ-ի Քալիֆորնիական համալսարանի գիտնականները, հաղորդում է EurekAlert!-ը:

Օգտագործելով 6 եւ 18 ամսական մկների, որոնցից լյարդի հյուսվածքների նմուշներ են վերցրել, գիտնականները պարզել են, որ մեխանիզմի աշխատանքում, որը պատասխանատու է սննդի յուրացմանը մասնակցող գեների անջատման եւ ակտիվացման համար՝ կախված օրվա ժամից, տարիքի հետ կապված որոշակի փոփոխություններ են նկատվել: Կրծողների այն խմբի մոտ, որոնք վեց ամսվա ընթացքում 30%-ով ավելի քիչ կալորիական սնունդ են ընդունել, կենսաբանական ժամացույցը «երիտասարդացել» է:

Գիտնականները ենթադրում են, որ, ամենայն հավանականությամբ, նույնպիսի մեխանիզմ է գործում նաեւ մարդկանց մոտ:

Ավելի վաղ Նյու Յորքի Ալբերտ Էյնշտեյնի բժշկական քոլեջի պրոֆեսոր Դոնշենգ Քայայի գլխավոր գիտնականները խումբը հայտնաբերել էր, որ լաբորատոր կենդանիների ուղեղում ցողունային բջիջների պատվաստումը շուրջ 10%-ով մեծացնում է նրանց կյանքի տեւողությունը: 



© NEWS.am Medicine