Չափավոր քանակությամբ գարեջրի օգտագործումն օգտակար է մտածողության համար

14:41   11 օգոստոսի, 2017

Չափավոր քանակությամբ գարեջուրը հանգեցնում է մտածողության զգալի բարելավման: Նման պնդմամբ են հանդես եկել Ավստրիայի Գրացայի համալսարանի գիտնականները:

Մասնագետները տարբեր սեռի 70 մարդու մասնակցությամբ փորձ են անցկացրել: Խնջույքից առաջ եւ հետո կամավորներին առաջարկել են տարբեր առաջադրանք կատարել, օրինակ՝ ասոցացման եւ սովորական առօրյա առարկաների ոչ ստանդարտ կիրառման:

Արդյունքում պարզվել է, որ գարեջուր խմած մարդկանց մոտ կրեատիվ մտածողության մակարդակը 40%-ով բարձրացել է:

Հետազոտողները, միաժամանակ, հիշեցնում են, որ մեծ քանակությամբ գարեջրի օգտագործումը կարող է հանգեցնել ալկոհոլիզմի:



© NEWS.am Medicine