Մարոկկոյում դեռահասները բռնաբարել են ավանակին ու վարակվել կատաղությամբ

10:45   12 օգոստոսի, 2017

Մարոկկոյում 15 դեռահասներ բռնաբարել են ավանակին ու վարակվել կատաղությամբ։ Տուժած ավանակի սեփականատիրոջը կարգադրել են սպանել կենդանուն, որպեսզի կանխեն հիվանդության հետագա տարածման վտանգը։

Աղմկահարույց դեպքը տեղի է ունեցել Սիդի ալ Քամել փոքր ավանում, Սիդի Քասեմ նահանգում։ Բոլոր երեխաներին ու դեռահասներին, ովքեր մասնակցել են ավանակի բռնաբարությանը, մեկ շաբաթով ուղարկել են Mechraa Belksiri հիվանդանոց, որպեսզի պատվաստեն կատաղության դեմ։

Միջադեպի մասին իմացել են տեղական իշխանությունները եւ սկսել որոնել նրանց, ովքեր «մոտեցել» են վարակված ավանակին։

Տեղի ունեցածից դեռահասների ազգականները «վշտացած ու սարսափած են»։ Կենդանու հանդեպ անարգանքը նրանց նաեւ ծաղրի առարկա է դարձրել փոքր քաղաքի բնակիչների շրջանում, գրել է Al Akhbar պարբերականը։

Ընդ որում՝ որոշ երեխաների ծնողներ շտապել են գաղտնի պատվաստել իրենց երեխաներին՝ վախենալով, որ նրանք նույնպես կարող էին շփում ունենալ վարակված ավանակի հետ։ Պարբերականի տվյալներով՝ վարակվածների թիվն ավելի շատ է, քանի որ որոշ դեպքերում մեծահասակները նախընտրում են իրենց երեխաներին պատվաստման համար այլ շրջան տանել՝ նվաստացումից խուսափելու համար։

Տեղական իշխանություններն իրենց հերթին կատաղությամբ վարակված ավանակի տիրոջը կարգադրել են սպանել կենդանուն՝ բացառելու համար հիվանդության հետագա տարածումը։



© NEWS.am Medicine