Չինացու մոտ կուրծք է աճել արագ սնունդի պատճառով (ֆոտո)

11:05   15 օգոստոսի, 2017

Չինաստանի 19-ամյա բնակչի աջ կուրծքը մեծացել է կրծկալի մինչեւ առաջին համարի չափով: Ենթադրաբար, սրա մեղավորը արագ սնունդի հանդեպ նրա չափազանց մեծ սերն է:

Դեռեւս 6 տարի առաջ պատանին իր մարմնում փոփոխություններ էր նկատել: Ծնողները նրան տարբեր հիվանդանոցներ են տարել, սակայն տղային այդպես էլ չեն կարողացել օգնել: Այս տարվա հուլիսին նա դիմել է իր նահանգի կենտրոնական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Պան Չժունլյանին:

Ուլտրաձայնային հետազոտությամբ պարզվել է, որ աջ կրծքագեղձն աճել է, մինչդեռ ձախում ոչ մի շեղում չի հայտնաբերվել: Հիվանդին հաջողությամբ մաստէկտոմիա են կատարել եւ 5 օրից հիվանդանոցից դուրս գրել:
Բժիշկ Պանի խոսքով՝ պատանու վիճակը գինեկոմաստիա է կոչվում, եւ հիվանդանոցը նման ախտորոշմամբ ամեն տարի ավելի քան 100 դեռահաս հիվանդի է ընդունում:

Բժիշկ Պանի կարծիքով՝ ամենայն հավանականությամբ, այս վիճակն առաջանում է արագ եւ նման այլ սնունդի մեծ քանակությամբ օգտագործման հետեւանքով, որոնց մեջ շատ քիմիական նյութեր են պարունակվում, որոնք կարող են ազդել հորմոնալ ֆոնի վրա:

Նա առաջարկում է խուսափել սնունդի մեջ այնպիսի մթերքների օգտագործումից, ինչպիսին են տապակած հավը, սոյայի կաթը եւ այլ մթերքներ, հայտնում է Daily Mail-ը:

 

 

 

 



© NEWS.am Medicine