Արհեստական վիտամինները կարող են մեծ վտանգ ներկայացնել. դիետոլոգ

17:01   16 օգոստոսի, 2017

Արհեստական վիտամինները ոչ միայն օգուտ չեն տալիս, այլ նաեւ կարող են մեծ վտանգ ներկայացնել: Այս մասին օգոստոսի 16-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց դիետոլոգ Հասմիկ Աբովյանը: 

Նրա խոսքով՝ սնունդը վիտամիններով հարստացնելը միջազգային պրակտիկա է, սակայն կան հարստացման տարբեր ուղիներ: «Անհրաժեշտ է սնունդի մեջ պահպանել վիտամինների քանակը կամ սելեկցիայի միջոցով ստանալ վիտամինների նոր քանակ»,- նշեց Հասմիկ Աբովյանը:

Դիետոլոգն ընդգծեց, որ այն բոլոր մարդիկ, որոնք նորմալ են սնվում, լրացուցիչ վիտամինների կարիք չունեն:



© NEWS.am Medicine