Մանկաբույժ․ Ֆոլաթթուն պետք է հղիներին ու երեխաներին, բայց կա նաեւ խոցելի խումբ

18:22   16 օգոստոսի, 2017

Հայաստանում հղի կանայք, երեխաները ու վերարտադրողական տարիքի կանայք միանշանակ կշահեն են ֆոլաթթվի ծավալների ավելացման ծրագրից։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, օգոստոսի 16-ին հայտնել է մանկաբույժ Մարի Դարակչյանը։

Նրա խոսքով, ֆոլաթթուն ուղղված է սակավարյունության բուժմանը։ «Ֆոլաթթուն նպաստում է օրգանիզմում հեմոգլոբինի մակարդակի կարգավորմանն ու էրիտրոցիտները հեմոգլոբինով նորմալ հագեցնելուն։ Սակայն մեծ քանակության ֆոլաթթուն կարող է հանգեցնել նաեւ հակազդման։ Այս տեսակետից խոցելի խումբ են համարվում տարեց մարդիկ ,ովքեր գտնվում են քաղցկեղի զարգացման առումով բարձր ռիսկի խմբում»,- ասել  է Մարի Դարակչյանը։

 



© NEWS.am Medicine