«Խելացի» խցիկները կհետեւեն բուժաշխատողներին, որոնք ձեռքերը չեն լվանում

18:03   17 օգոստոսի, 2017

Ներհիվանդանոցային ինֆեկցիաներով վարակումները տեղի են ունենում հիմնականում ձեռքերի տարրական հիգիենայի բացակայության պատճառով: Գիտնականները նման եզրակացության են հանգել՝ վերլուծելով եվրոպական հիվանդանոցների վիճակագրությունը:

Շվեյցարիայի բարձրագույն տեխնիկական դպրոցի հետազոտողների խումբը համակարգ է մշակել, որը կարող է հետեւել բժիշկների եւ հիվանդների կողմից մաքրող գելի կիրառման հաճախականությանը, հայտնում է arXiv.org պորտալը:

Արհեստական ինտելեկտը օգտագործել է մեքենայական տեսողության ալգորիթմները եւ խցիկների պատկերները: Մեկ օրում նրա տեսադաշտում է հայտնվել 170 մարդ, որոնցից միայն 30 մարդ է ճիշտ օգտագործել մաքրող միջոցները:

Դրանից հետո մշակողները համակարգին սովորեցրել են հայտնաբերել բուժանձնակազմին եւ հետեւել նրա գործողություններին: Ճշգրտությունը 75 տոկոս է կազմել: Նշենք, որ «գաղտնի գնորդները», որոնք երբեմն հիվանդանոց են եկել ստուգումների նպատակով, կարող են նկատել խախտումների 63 տոկոս դեպքեր, ըստ որում՝ նրանք ի վիճակի չեն շուրջօրյա հսկում կատարել:

Գիտնականները մտադիր են մշտադիտարկման այսպիսի համակարգերով հագեցնել մի քանի բժշկական հաստատություններ: Գաղտնիության խախտման հանդիմանություններին նրանք պատասխանում են, որ խցիկները չեն կարող ճշգրիտ նույնականացնել մարդուն. դրանք նրան «տեսնում» են որպես անորոշ բիծ, որը նրան չի խանգարում իր գործառույթը կատարել:



© NEWS.am Medicine