Հակաբեղմնավորիչ դեղահաբերը կանանց մոտ նվազեցնում են արթրիտի հավանականությունը

18:51   19 օգոստոսի, 2017

Հակաբեղմնավորիչ դեղորայքը կանոնավոր կերպով ընդունելը կանանց շրջանում նվազեցնում է ռեւմատոիդ արթրիտի հավանականությունը։ Այս մասին պարզել են շվեդ գիտնականները՝ ուսումնասիրելով կանանց առողջության վրա հակաբեղմնավորիչների ազդեցությունը։

Ստոկհոլմում Կարոլինայի համալսարանի հետազոտողները պարզել են, որ դա կարող է կապված լինել պրոգեստերոն հորմոնի հետ, որը կա դեղահաբերում։

Daily Mail-ը հաղորդում է, որ գիտնականներն ուսումնասիրել են շուրջ 7 հազար շվեդ կանանց տվյալներ եւ եզրակացրել, որ հակաբեղմնավորիչներ ընդունելը կարող է ազդել ռեւմատոիդ արթրիտի զարգացման վրա։ 

Ըստ վիճակագրության՝ կանանց շրջանում, որոնք 7 տարի շարունակ մշտական հիմունքներով հակաբեղմանվորիչներ են ընդունել, արթրիտի հավանականությունը 19 տոկսով քիչ է։ Հավանաբար, նման ազդեցութոյւն է ունեցել պրոգեստերոն սեռական հորմոնը, որն առկա է հակաբեղմնավորիչ դեղահաբերում։ Այն ունի նաեւ երկարատեւ հակաբորբոքային ազդեցություն։

 

 



© NEWS.am Medicine