Այս տարի ավելացել է հայերի թիվը, որոնք հայրենիք են ժամանում հոգեբանական ծառայություններ ստանալու նպատակով։ Այս մասին օգոստոսի 19-ին լրագրողների հետ հանդիման ժամանակ ասաց հոգեբան Լիլիթ Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ հիմնականում գալիս են ԱՄՆ-ից, Իսրայելից, Բելգիայից, Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից։
«Ինչու՞ են սփյուռքահայերը Հայաստան գալիս հոգեբանական խորհրդատվություն ստանալու համար։ Շատ հայեր Հայաստան են գալիս հոգեբանական օգնություն ստանալու համար, քանի որ հոգեբանական ծառայություններ մատուցող մարդը պետք է լինի նույն էթնոսի ներկայացուցիչ, ինչ պացիենտը։ Հակառակ պարագայում մեծ խնդիրներ են ծագում»,-նշեց Լիլիթ Խաչատրյանը։
Բժիշկը հստակեցրեց, որ հոգեբանական ծառայությունների դիմող մարդիկ հիմնականում պատկանում են ընտանիքներին, որտեղ փորձում են պահպանել ազգային արժեքներն ու կարծրատիպերը։