Կոնտակտային լինզաներ կրելիս առավել հաճախ կատարվող սխալները

16:30   20 օգոստոսի, 2017

Մարդկանց մեծ մասը կոնտակտային լինզաները սխալ է կրում, ցույց է տալիս ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգեման կենտրոնի նոր հետազոտությունը: Պարզվել է, որ ավելի քան 45 մլն ամերիկացիներ լինզաներ են կրում, սակայն ոչ բոլորը գիտեն դա ինչպես ճիշտ անել:

Եթե լինզաները սխալ են կրում, այն կարող է աչքերի վարակում եւ նույնիսկ կուրություն առաջացնել: Գիտնականները կազմել են կոնտակտային լինզաներ կրելիս առավել հաճախ կատարվող սխալների ցուցակը:

  1. Քուն

Քնելիս լինզաները աչքի եղջերաթաղանթին թույլ չեն տալիս թթվածին ստանալ, ինչը բակտերիաների բազմացման պատճառն է, եւ աչքերի վարակում ստանալու հավանականությունը 6-8 անգամ մեծացնում է: Ուստի գլխավոր կանոնն է քնելուց առաջ լինզաները հանելը:

  1. Ջուր

Չի կարելի կոնտակտային լինզաներով լողալ, քանի որ ջուրը, հատկապես հասարակական լողավազաններում եւ ավազաններում կարող է աչքերը գրգռել:

  1. Օգտագործման ժամկետ

Տարբեր լինզաների համար կրելու տարբեր ժամկետներ են նախատեսված, ուստի լինզան դնելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել հրահանգները եւ դրանց հետեւել:

  1. Կոնտեյներ

ԱՄՆ-ի Ակնաբուժության ակադեմիայում եզրակացրել են, որ լինզաների համար կենտեյները անհրաժեշտ է փոխել ոչ պակաս, քան երեք ամիսը մեկ անգամ՝ մանրէների բազմացումը կանխելու համար:

  1. Պահպանում

Չի կարելի կոնտեյները լցնել սովորական ջրատարի ջրով, քանի որ այն մանրէներ է պարունակում, որոնք նպաստում են ակնախնձորի գրգռմանը:

  1. Ակնաբույժ

Կոնտակտային լինզաներ կրող մարդիկ պետք է գոնե տարեկան մեկ անգամ մասնագետին այցելեն, որպեսզի համոզվեն, որ ամեն ինչ կարգին է:



© NEWS.am Medicine