Ինչո՞ւ են մանկապարտեզում երեխաներն այդքան հաճախ հիվանդանում

15:32   24 օգոստոսի, 2017

Շատ ծնողներ բողոքում են, որ իրենց երեխաները մանկապարտեզում հաճախ են հիվանդանում։ Մանկաբույժ Մարի Դարակչյանի պնդմամբ՝ սարսափելի չէ, որ երեխան մանկապարտեզում գրիպ է վարակվում կամ մրսածությամբ հիվանդանում։ Մասնագետի խոսքով՝ երեխայի զարգացման համար դա անհրաժեշտ փուլ է, եւ եթե մանկապարտեզում նրա իմունիտետը չծանոթանա իր օրգանիզմի համար նոր վիրուսների ու մանրէների հետ եւ չսովորի պայքարել դրանց դեմ, նա ստիպված կլինի դա անել ավելի ուշ՝ արդեն դպրոցում։

Մանկաբույժի խոսքով՝ մինչեւ մանկապարտեզ գնալը, միջին վիճակագրությաբ, երեխան տարեկան հիվանդանում է 3-4 անգամ։ Մանկապարտեզում առաջին տարվա ընթացքում երեխաների մեծամասնությունն ավելի հաճախ է հիվանդանում՝ տարեկան մոտ 10-12 անգամ, եւ դա նորմալէ  համարվում։ Մյուս երեխաների շրջապատում երեխայի օրգանզիմը բախվում է իրեն անծանոթ հարուցիչների հետ, մյուսները հանգեցնում են  հիվանդության զարգացմանը, որի ընթացքում իմունիտետը սովորում է պայքարել եւ ավելի ուժեղ է դառնում։

Մասնագետը խորհուրդ է տալիս չհրաժարվել մանկապարտեզներից միայն հիվանդություններից վախի պատճառով, եթե երեխան, ընդհանուր առմամբ առողջ է։ Առաջին տարվանից հետո երեխան սկսում է հիվանդանալ ոչ այնքան հաճախ՝ տարեկան 3-5 անգամ։

Իսկ եթե երեխան մանկապարտեզ չգնա, նա, ամենայն հավանականությամբ, կհիվանդանա տարրական դասարաններում, քանի որ նրա օրգանզիմը պետք է սովորի նոր հարուցիներին, այնինչ մյուս երեխաների մոտ դա տեղի է ունենում մանկապարտեզում։

Չնայած մանկապարտեզում հիվանդությունները նորմալ են համարվում, չի նշանակում, թե երեխան անպայման պետք է հիվանդանա։ Մանկաբույժը ծնողներին խորհուրդ է տաիս երեխաներին պրոֆիլակտիկայի մեթոդները սովորեցնել՝ մանուկ հասակից երեխան պետք է  իմանա, որ միշտ պետք է հետեւի իր հիգիենային, հաճախ պետք է լվանա ձեռքերն ու սպասք չկիսի մյուս երեխաների հետ, հատկապես, երբ նրանք հիվանդ են։



© NEWS.am Medicine