«Հարվի» փոթորիկը սպառնում է մոծակներով եւ վարակների բռնկումով

19:02   1 սեպտեմբերի, 2017

ԱՄՆ-ի այն շրջաններում, որտեղ մոլեգնել է «Հարվի» փոթորիկը, կանգնած ջուրը սպառնում է մոծակներով եւ հիվանդությունների բռնկումով, որոնք փոխանցվում են այդ միջատների միջոցով, հաղորդել են ամերիկյան փորձագետները:

Բժիշկ Ջոն Լին հայտնել է, որ թեեւ ջրհեղեղները մաքրում են մոծակների զանգվածային բազմացման վայրերը, դրանք արագորեն կվերականգնեն իրենց պոպուլյացիան՝ կանգնած ջրի օջախների հաշվին: Հաջորդ երկու շաբաթներին մոծակների թվի սարսափելի աճ է սպասվում, որը կպահպանվի մեկ կամ երկու ամիս, գրում է AP-ն:

Լիի խոսքով՝ դա կարող է նշանակել մի շարք հիվանդությունների տարածում, օրինակ՝ Արեւելյան Նեղոսի տենդի եւ Սենթ Լյուիսի էնցեֆալիտի: Մասնագետը չի բացատում Զիկա վիրուսի, դենգե եւ չիկունգունյա տենդերի ի հայտ գալը:

Թեխասում «Հարվի» փոթորկի արդյունքում առաջացած ջրհեղեղների հետեւանքով 40 մարդ է զոհվել, տասնյակ հազարավոր մարդիկ տարհանվել են:



© NEWS.am Medicine