Լորդ Արա Դարզին Երեւանում «Innovation in Quality and Safety» թեմայով սեմինար կանցկացնի

22:35   1 սեպտեմբերի, 2017

Մեծ Բրիտանիայի առողջապահության նախկին նախարար, Լոնդոնի Կայսերական քոլեջի պրոֆեսոր, բժշկության եւ վիրաբուժության ոլորտներում վաստակի համար Բրիտանական Կայսրության ասպետ, լորդ Արա Դարզին Երեւանում «Innovation in Quality and Safety» թեմայով սեմինար կանցկացնի:

Սեմինարը կանցկացվի Հայաստանի Ամերիկյան համալսարանում, Փարամազ Ավետիսյանի անվան մասնաշենքի Ալեքս եւ Մարի Մանուկյանների անվան սրահում, սեպտեմբերի 22-ին, ժամը 10:00:

Լորդ Արա Դարզին սեմինարը կվարի անգլերեն, սակայն հասանելի կլինի հայերեն համաժամանակյա թարգմանություն:



© NEWS.am Medicine