13:55 2 սեպտեմբերի, 2017Երիկամների ֆունկցիայի խանգարումը կարող է պերիֆերիկ զարկերակների աթերոսկլերոզի առաջացման պատճառ դառնալ: Այս մասին հաղորդում են ավստրիական Ինսբրուքի բժշկական համալսարանի գիտնականները:
Lancet Diabetes & Endocrinology ամսագրում հրապարակված նրանց հետազոտությունում նշվում է, որ երիկամների ֆունկցիայի նույնիսկ աննշան խանգարումը կարող է աթելոսկլերոզի առաջացման վտանգի նույնքան լուրջ գործոն լինել, որքան ծխելը կամ դիաբետը:
Ավստրիացի գիտնականներն ամերիկացի գործընկերների հետ 21 երկարաժամկետ հետազոտությունների մետավերլուծություն են կատարել, որոնցում հաշվի են առել 800 հազար մասնակիցների տվյալները: Պերիֆերիկ աթերոսկլերոզի առաջացման գործոն են եղել երիկամների ֆունկցիայի չափանիշները: Պարզվել է նաեւ, որ նախկինում նորմալ համարվող օրական 10 մգ ալբումինուրիան հիվանդության առաջացման վտանգը մեծացնում է 10%-ով, անդամահատման վտանգը՝ 40%-ով:
Հետազոտությունը նաեւ թերապիայի զգալի օգուտ է արձանագրել նույնիսկ աննշան ալբումինուրիայի դեպքում: Սրանից հետեւում է, որ մեզի մեջ ալբումինի մակարդակի բարձրացումը պետք է հետազոտվի եւ բուժվի, հակառակ դեպքում մեծ է վտանգը, որ ապագայում առաջին հայացքից աննշան խնդիրը լուրջ հետեւանքների կհանգեցնի: