4 նշան, որ այլեւս պետք չէ նիհարել

21:26   4 սեպտեմբերի, 2017

Կիլոգրամներից հաջողությամբ ազատվող որոշ մարդկանց համար դժվար է հասկանալ, թե երբ պետք է դադարել նիհարել եւ աշխատել քաշը պահելու ուղղությամբ։

Ձեզ ենք ներկայացնում մի քանի նշան, որոնց առկայության դեպքում այլեւս պետք չէ նիհարել։

Դուք այլեւս չունեք խնդիրներ, որոնք հատուկ են ավելորդ քաշին

Եթե Ձեզ այլեւս չեն տանջում հոդացավերը, անգամ ամենափոքր ծանրաբեռնվածության ժամանակ առաջացող հեւոցները, հնարավոր է, Ձեզ այլեւս պետք չէ նիհարել. դուք արդեն առողջ քաշ եք ձեռք բերել։

Էներգիայի հոսք

Եթե օրվա ընթացքում էներգիայի հոսք եք զգում, եթե ձեզ թվում է, թե Դուք ժամեր շարունակ կարող եք վազել կամ պարել, կարող է նշանակել, որ Դուք մոտ եք կատարյալ քաշին կամ այն ձեռք եք բերել։

Ձեր քաշը կայունացել է

Եթե կշեռքի սլաքներն այլեւս չեն ցանկանում դեպի ձախ թեքվել, դա կարող է նշան լինել, որ օրգանիզմն արդեն ձեռք է բերել իր համար նորմալ քաշ։ Ի դեպ՝ դա պատճառ չէ մարզասրահ գնալուց հրաժարվելու համար. չէ՞ որ ցանկալի քաշը պետք է պահպանել, բացի այդ՝ սպորտն օգտակար է առողջության համար։

Ձեզ դուր է գալիս ձեր արտաքին տեսքը

Մարդ պետք է իրեն վստահ զգա ցանկացած քաշի պարագայում։ Սակայն, եթե Դուք վերջապես սկսել եք հայելուն նայելով  հիանալ ինքներդ ձեզնով, եթե Դուք գնում եւ հագնում եք ցանկացած զգեստ, որը Ձեզ դուր է գալիս, ամենայն հավանականությամբ, ձեր քաշը կատարյալ է։



© NEWS.am Medicine