Կարմիր միսը 23 տոկոսով մեծացնում է երկրորդ տիպի շաքարախտի հավանականությունը

11:53   7 սեպտեմբերի, 2017

Կարմիր միսը 23 տոկոսով մեծացնում է երկրորդ տիպի շաքարախտի հավանականությունը։ Նման անսպասելի եզրակացության են եկել Սինգապուրի Duke–NUS Medical School–ի գիտնականները։

Վերլուծելով 45-74 տարեկան 63257 չափահաս մարդու տվյալները՝ գիտնականները եկել են այն եզրակացության, որ հաճախակի կարմիր միս օգտագործող մարդիկ 23 տոկոսով հաճախ են բախվում երկրորդ տիպի շաքարախտին, քան նրանք, ովքեր հազվադեպ են կարմիր միս ուտում։ Ավելին՝ հավի մսի հաճախակի օգտագործումը շաքարախտի ռիսկը 15 տոկոսով մեծացնում է, իսկ ձուկն ու այլ ծովամթերքները չեն ազդում շաքարախտի ռիսկի վրա։

Հետազոտության հեղինակները ենթադրում են, որ կարմիր միսն ու թռչնամիսը մեծացնում են 2-րդ տիպի շաքարախտի հավանականությունը, քանի որ մեծ քանակությամբ երկաթ եւ այլ նյութեր են պարունակում, որոնք մարդուն շաքարախտի համար խոցելի են դարձնում։

Հետազոտողները կարծում են, որ վտանգավոր է հատկապես մսում առկա հեմ տարրը, որը, սակայն, դեռ պարզ չէ, թե ինչպես է ազդում շաքարախտի զարգացման վրա։ Հավի կրծքամիսը, որն ամենից քիչն է այդ նյութից պարունակում, ավելի անվտանգ է եւ օգտակար, քան կարմիր միսը, կարծում են գիտնականները։ Նրանք նշում են, որ մսից բոլորովին հրաժարվել չի կարելի, պետք է միայն պակասեցնել դա քանակը սննդակարգում։ Դա հատկապես վերաբերում է կարմիր մսին։ Բացի այդ, չի կարելի մոռանալ կաթնամթերքում սպիտակուցի բուսական աղբյուրների մասին, որոնք նվազեցնում են շաքարախտի ռիսկը։



© NEWS.am Medicine