Հսկայական կիստան սպանել է երեխային մոր փորի մեջ

23:48   7 սեպտեմբերի, 2017

22-ամյա Քիրսթի Բաթլերը կարծում էր, թե հղիության 8-րդ ամսում է։ Բայց իրականում նրա փորը հսկայական չափսերի էր հասել ձվարանի կիստայի պատճառով, որը սպանել էր նրա պտղին ու սպառնում էր հենց Քիրսթիի կյանքին։

Մի անգամ Քիրսթիի գործընկերներն ուշադրություն էին դարձրել այն բանի, որ նրա փորը նկատելիորեն մեծացել է։ Նրանց խորհուրդով կինը հղիության թեստ է հանձնել ու այն դրական արդյունք է ցույց տվել։ Քիրսթին ու նրա բոյֆրենդ Սելերնը շատ ուրախացել էին, քանի որ ուզում էին երեխա ունենալ։ Բայց շուտով նրանց ուրախությունը մռայլվել էր։

Երբ Քիրսթին այցելել էր բժիշկների, պարզվել էր, որ պտուղն ընդամենը 6 շաբաթական է, իսկ նրա փորը 30 շաբաթականի չափսեր ուներ ձվարանի կիստայի պատճառով։ Կիստան 30 սմ տրամագիծ ուներ ու ճնշում էր արգանդին ու կնոջ մյուս օրգաններին։ Կիստան պետք էր հեռացնել, բայց բժիշկները որոշել էին սպասել հղիության գոնե 11-րդ շաբաթին, երբ պտուղը ողջ մնալու ավելի շատ շանսեր կունենար։ Սակայն հաջորդ զննման ժամանակ պարզվել էր, որ պտուղն արդեն մահացած էր՝ սիրտը չէր բաբախում։

Կիստայի հետ միասին բժիշկները ստիպված են եղել հեռացնել նաեւ Քիրսթիի ձվարանը։ Սակայն բժիշկները հավաստիացնում են, որ դա չի ազդի հետագայում երեխա ունենալու նրա կարողության վրա, քանի որ նրա երկրորդ ձվարանն առողջ է։



© NEWS.am Medicine