Հայաստանում պլանավորվում է ներդնել ԱՀԿ/ՅՈՒՆԻՍԵՖ-ի ENAP ծրագիրը

17:05   8 սեպտեմբերի, 2017

Հայաստանում պլանավորվում է ներդնել «Յուրաքանչյուր  նորածին`գործողություների ծրագիր» (ENAP) ԱՀԿ/ՅՈՒՆԻՍԵՖ համատեղ նախաձեռնությունը: Նախաձեռնության ներդրմանը նվիրված ՄԱԿ-ի հայաստայան գրասենյակում Մոր եւ մանկան առողջության պահպանման ոլորտի գործընկերների  և մասնագետների հետ հանդիպում է անցկացվել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարության մամլո ծառայությունը:

Քննարկմանը մասնակցելեն ՅՈՒՆԻՍԵՖԻ Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային գրասենյակի առողջության և սոցիալական ծրագրի պատասխանատու Ամիրհուսեյն Յարվավարը, ՅՈՒՆԻՍԵՖԻ Հայաստանյան գրասենյակի առողջապահական թիմը, ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի մոր և մանկան ոլորտի պատասխանատուները, ԱՀԿ Հայաստանյան գրասենյակի, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի հանրային առողջության ֆակուլտետի, Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի ներկայացուցիչները, նորածիններին բուժօգնություն տրամադրող առաջատար մասնագետներ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է տարածաշրջանում և Հայաստանում առկա իրավիճակը` Կայուն զարգացման նպատակների մոր և մանկան առողջապահական ոլորտի թիրախների համատեքստում: Ներկայացվել են ԱՀԿ/ՅՈՒՆԻՍԵՖ ENAP նախաձեռնության հիմնական դրույթները։ Առաջարկվել է քննարկել Հայաստանում այդ ծրագրի ներդրման քայլերը: Զեկուցող Ամիրհուսեյն Յարվավարն առաձնահատուկ ընդգծել է այն փաստը, որ Հայաստանը տարածաշրջանում եզակի երկրներից է, որն ազգային համախառն արդյունքի և առողջապահական հատկացումների ավելի քիչ ռեսուրսի պայմաններում գրանցել է առավելագույն արդյունք` մանկական մահացության նվազեցման առումով:

Հանդիպումը տրամաբանական շարունակությունն էր հուլիսին Բիշկեկում կայացած տարածաշրջանային խորհրդակցության, որտեղ 8 երկրիր, այդ թվում`Հայաստանը, ներկայացրել են իրենց երկրում առկա իրավիճակը և Կայուն զարգացման նպատակներին հասնելու տեսլականը:

Ձևավորվելէ աշխատանքային խումբ, որը ձեռնամուխ կլինի ENAP ծրագրի մշակմանը` Հայաստանի կարիքներին համապատասխան:



© NEWS.am Medicine