Մանգոն կարո՞ղ է պաշտպանել շաքարախտից եւ սրտի հիվանդություններից

12:08   11 սեպտեմբերի, 2017

Մանգոյի ամենօրյա օգտագործումը կարող է պաշտպանել սրտի հիվանդություններից եւ կանխարգելել շաքարախտը, պնդում են Illinois Institute of Technology–ի գիտնականները, որոնք մանգոյի եւ 2-րդ տիպի շաքարախտի 7 մետա-անալիզ են անցկացրել։ Միակ խնդիրն ան է, որ հետազոտությունը ֆինանսավորել է National Mango Board  ընկերությունը, որը մանգոյի մատակարար է, ուստի շատ գիտնականներ ենթադրում են, որ արդյունքները վստահության արժանի չեն։

Այսպես թե այնպես մետա-անալիզը ցույց է  տվել, որ մանգոյի օգտագործումը, ամենայն հավանականությամբ, օգնում է վերահսկել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, ընդ որում, ինչպես մարդու, այնպես էլ կենդանիների մոտ։ Արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակը կարող է մահացու վտանգավոր լինել եւ հանգեցնել կուրության եւ ամպուտացիաների։ Կրծողների վրա հետազոտությունները նաեւ ցույց են տվել, որ մանգոյի օգտագործումը օգնում է վերահսկել նրանց արյան  մեջ գլյուկոզայի մակարդակը։

Նույն հետազոտությունները ցույց են տվել, որ մանգոն կարող է նվազեցնել արյան մեջ խոլեստերինի եւ տրիգլիցերիդների քանակը։ Այդ նյութերի մեծ քանակությունը հանգեցնում է սրտի հիվանդությունների, որոնք այսօրվա դրությամբ հիմնական «մարդասպաններն» են։ Գիտնականները նաեւ պարզել են, որ մանգոն օգտակար է ուղեղի, մաշկի եւ աղիների համար։

Հետազոտության հեղինակները նշում են, որ մանգոն արդեն վաղուց էկզոտիկից վերածվել է ամենատարածված մրգերից մեկը, քանի որ կարեւորագույն սննդարար նյութեր եւ բիոակտիվ նյութեր է պարունակում, որոնք կարող են կարեւոր դեր խաղալ օրգանիզմի նյութափոխանակության համար։

Դեռեւս հայտնի չէ, թե կարելի է արդյոք վստահել այդ հետազոտության արդյունքներին։ Սակայն մանգոյի չափավոր օգտագործումը հաստատ վնաս չի հասցնի, եթե, իհարկե, Դուք ալերիգիա չունեք այդ մրգից։



© NEWS.am Medicine