Ո՞ր մթերքներն են մաշկին ստիպում ավելի արագ ծերանալ

13:36   11 սեպտեմբերի, 2017

Որոշ մթերքներ մաշկին ստիպում են ավելի արագ ծերանալ եւ օրգանիզմում քրոնիկական բորբոքումներ են առաջացնում: Այս մթերքների մասին նշել է Ավստրալիայից դիետոլոգ Ֆիոնա Թաքը:

Փորձագետի խոսքով՝ օրգանիզմում ծերացման պրոցեսներն արագանում են ռաֆինացված շաքարի օգտագործման հետեւանքով, նաեւ այնպիսի մթերքների, որոնք տրանսճարպեր եւ սպիտակ ալյուր են պարունակում: Ծերացման մյուս կարեւոր գործոնն է ալկոհոլի օգտագործումը:

Թաքը հայտնել է, որ դրանից բացի, վաղաժամ ծերանալուն են վտանգվում գրիլի, կարմիր մսի եւ հավի սիրահարները: Մասնագետը նաեւ խորհուրդ է տալիս չչարաշահել տապակած ճաշատեսակները, որոնք պատրաստված են բուսական յուղով:

Դիետոլոգը խորհուրդ է տալիս նաեւ չհրապուրվել կարտոֆիլով, սմբուկով, եգիպտացորենով, գետնընկույզով՝ այս մթերքները չպետք է լինեն ամենօրյա սննդակարգում, ավելի լավ է օգտագործել ժամանակ առ ժամանակ:

«Ծերացումը կապված է քրոնիկական բորբոքումների հետ եւ առաջացնում է ազատ ռադիկալների վնասվածքներ: Արդյունքում ակտիվանում են Ալցհեյմերի հիվանդությունը, արթրիտը, սրտի հիվանդությունները, քաղցկեղի որոշ տեսակներ»,- ծերանալուց պաշտպանվելու անհրաժեշտությունն այսպես է պատճառաբանել բժիշկը:

Նրա խոսքով՝ «ծերացնող» մթերքներից հրաժարվելը կօգնի ոչ միայն երիտասարդությունն ավելի երկար պահպանել, այլեւ օրգանիզմը պաշտպանել մի շարք հիվանդություններից:



© NEWS.am Medicine