Մեծահասակներին պե՞տք է արդոք պատվաստել փայտացման դեմ

20:43   12 սեպտեմբերի, 2017

Փայտացման եւ դիֆտերիայի դեմ պատվաստանյութերի կոմբինացիան միակ պատվաստանյութն է, որը պլանային կարգով առաջարկվում է ոչ միայն երեխաներին, այլ  նաեւ չափահասներին։ Այդ մասին հայտարարել է ՀՀ առողջապահության նախարարության Իմունոկանխարգելման ազգային ծրագրի ղեկավար  Գայանե Սահակյանը «Ազատություն» ռադիոյի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում:

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր հասուն մարդ կարող է անվճար պատվաստում ստանալ պոլիկլինիկայում, եթե նախորդ 10 տարիներին այդ պատվաստումը չի ստացել։ Գործող հանձնարարականներով ցանկալի է փայտացման դեմ պատվաստել 10 տարին մեկ։

Նշենք, որ Հայաստանում պատվաստումների ազգային ժամանակացույցի համաձայն՝ փայտացման դեմ պատվաստում են երեխաներին 6, 12 եւ 18 ամսական հասակում։ Հետո եւս մեկ անգամ 18 ամսականում, 6, 15-16 տարեկանում։ Զորակոչիկներին նույնպես պատվաստում են փայտացման դեմ։

Նշենք նաեւ, որ այսօր ԱՀԿ հանձնարարականներով փայտացման դեմ վերապատվաստում են ամեն 10 տարին մեկ, սակայն մոտ ժամանակներս այդ սխեման կարող է փոխվել։ ԱՄՆ из Oregon Health & Science University–ի հետազոտական խումբը կարծում է, որ պատվաստումը բավական է կրկնել ամեն 30 տարին մեկ։



© NEWS.am Medicine