Սանկտ Պետերբուրգում վիրահատական սեղանի վրա կին է այրվել

10:47   14 սեպտեմբերի, 2017

Սանկտ Պետերբուրգում վիրահատական սեղանի վրա կին է հրդեհվել, ինչի հետեւանքով նա լուրջ այրվածքներ է ստացել։ Փաստի առնչությամբ բուժաշխատողների նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ «Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելու» հոդվածով։

ՌԴ ՔԿ Գլխավոր քննչական վարչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ սեպտեմբերի 8-ին Սանկտ Պետերբուրգում՝ Վրեդենի անվան Գիտահետազոտական կենտրոնի վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի բաժանմունքում, դժբախտ պատահար է տեղի ունեցել։ Գործի նյութերից պարզ է դառնում, որ կնոջը վճարովի վիրահատություն էին կատարել, որի ընթացքում անսպասելիորեն բռնկվել էր բժշկական սավանը։ Դրա հետեւանքով կինը երկրորդ եւ երրորդ աստիճանի այրվածքներ է ստացել մեջքի եւ ձախ ուսի հատվածում։

Նա ողջ է մնացել, սակայն մինչեւ հիմա վերակենդանացման բաժանմունքում է։ Քննությունը պարզում է կատարածի հանգամանքները։



© NEWS.am Medicine