Գիտնականները 1-ին տիպի շաքարախտով հիվանդների համար նոր դեղամիջոց են փորձարկում

14:21   15 սեպտեմբերի, 2017

Սոտագլիֆլոզին դեղամիջոցը կարող է 1-ին տիպի շաքարախտով հիվանդների մոտ արդյունավետ կերպով վերահսկել արյան մեջ գլյուկոզայի քանակն ու կրճատել ինսուլինի կարիքը։ Այս մասին են վկայում University of Colorado Anschutz Medical Campus–ում այս դեղամիջոցի կլինիկական փորձարկումների երրորդ փուլի արդյունքները, որոնք հրապարակվել են New England Journal of Medicine պարբերականում։

Փորձերը նաեւ ցույց են տվել, որ սոտագլիֆլոզինի կոճակները կրճատում են 1-ին տիպի շաքարախտի տարածած հետեւանքների՝ ծանր հիպոգլիկեմիայի եւ դիաբետիկ կետոացիդոզի ռիսկը։

Կլինիկական փորձարկումներին մասնակցել է 1402 մարդ։ Մասնագետները պարզել են, որ 24 շաբաթ հետո սոտագլիֆլոզին դեղն ընդունած հիվանդների մոտ կլինիկական եւ վիճակագրական նկատելի փոփոխություններ են գրանցվել։ Բացի այդ, այդ դեղամիջոցն ընդունած հիվանդների մոտ շոշափելիորեն նվազել է զարկերակային ճնշումն ու քաշը։

Գիտնականները նշում են, որ սոտագլիֆլոզինը չի կարող փոխարինել ինսուլինը։ Դա լրացուցիչ դեղամիջոց է նրանց համար, ովքեր դժվարանում են միայն ինսուլինով վերահսկել գլյուկոզայի մակարդակն արյան մեջ։



© NEWS.am Medicine