16-ամյա աղջիկը մահացել է ստամոքսում մազափնջի պատճառով

21:14   16 սեպտեմբերի, 2017

16-ամյա Ժասմին Բիվերը մահացել է ստամոքսում մազափնջի պատճառով։ Անցյալ շաբաթ նա ուշագնաց էր եղել քոլեջում պարապմունքների ժամանակ։ Նրան տուն էին ուղարկել, սակայն շուտով նրա վիճակը վատացել էր, եւ դեռահասին հոսպիտալացրել էին։ Հիվանդանոցում աղջիկը մահացել էր։

Դիահերձումը ցույց էր տվել, որ աղջկա ստամոքսում մեծ մազափունջ է եղել, որը վերածվել էր պերիտոնիտի։ Պարզվում է, որ տարիներ շարունակ Ժասմինը, որը Ռապունցելի համախտանիշով էր տառապում, ծամում եւ կուլ էր տալիս մազերը։

Բիլլի Ջո Էշվելը՝ Ժասմինի լավագույն ընկերուհին, դրամահավաք է կազմակերպել նրա ընտանիքին օգնելու համար։ Այս պահին արդեն 1117 ֆունտ է հավաքվել։

Ռապունցելի համախտանիշը հազվադեպ հանդիպող հիվանդություն է: Այս հիվանդությամբ առավել հաճախ տառապում են երեխաները՝ հիվանդության դեպքերի 40 տոկոսը ախտորոշվել է մինչեւ 10 տարեկան երեխաների մոտ: Ռապունցելի համախտանիշը բնութագրվում է երկու հիմնական բաղկացուցիչով՝ տրիխտոլիմանիա (սեփական մազերը պոկելու անհաղթահարելի ցանկություն) եւ տրիխոֆագիա (այդ մազերն ուտելը): Այս գործողությունների արդյունքում աղեստամոքսային համակարգում կարող է առաջանալ մազերի մի ամբողջ փունջ, որը խանգարում է օրգանիզմի բնականոն գործառնությանը:



© NEWS.am Medicine