Ի՞նչ առավելություններ ունեն էկոտակդիրները

17:36   19 սեպտեմբերի, 2017

Հայաստանում կարելի է մատչելի գնով ձեռք բերել դանիական արտադրության հայտնի Bambo Nature տակդիրները, որի էքսկլյուզիվ ներկայացուցիչը հանդիսանում է «Ալֆա-Ֆարմ» դեղատնային ցանցը:

Մեծ թվով երիտասարդ ծնողներ գիտեն, թե որքան դժվար է երեխային համապատասխանող տակդիր գնել: Ծնողական ֆորումներում շատ են գրում այն մասին, թե ինչպես են փորձել վաճառքում եղած բոլոր տակդիրները՝ երեխայի համար առավելագույն հարմարավետը եւ գրգռում չառաջացնողը գտնելու համար: Ընդ որում՝ պակաս կարեւոր նշանակություն չունի նաեւ գինը:

Դատելով մայրիկների արձագանքներից՝ տակդիրների մեծ թվով հայտնի ապրանքանիշեր մատչելի են եւ հարմար կիրառելու տեսակետից, սակայն էկոլոգիապես մաքուր չեն եւ կարող են երեխաների մոտ  ալերգիկ ռեակցիաներ առաջացնել: Առաջատար արտադրողները հատուկ զգայուն մաշկով մանուկների համար առաջարկում են հիպոալերգիկ էկոտակդիրներ: Դրանք նաեւ շրջակա միջավայրն են նվազագույն չափով աղտոտում, քանի որ ստեղծվում են օրգանական նյութերից: Սակայն ծնողների արձագանքները վկայում են, որ էկոտակդիրներն ամեն տեղ չեն վաճառվում եւ թանկ արժեն:

Մասնավորապես, ռուսական ֆորումներում Bambo Nature-ի էկոտակդիրների վերաբերյալ մեկնաբանություններում թերություններ տողում շատ մայրիկներ նշել են, որ այն գտնելը բարդ է. նման տակդիրները կարելի է պատվիրել միայն համացանցում եւ բավականին բարձր գնով: Bambo Nature-ի առավելությունների շարքում մայրիկները նշում են, որ այն՝

Մինչդեռ հարկ է նշել, որ Հայաստանում Bambo Nature-ի տակդիրների հասանելիության խնդիրն արդեն լուծված է: Դրանք կարելի է ձեռք բերել «Ալֆա-Ֆարմ» դեղատնային ցանցում, իսկ ցանցի դեղատներ կան գրեթե յուրաքանչյուր շենքի մոտ: Դրանք առաջարկվում են բավականին մատչելի գնով: Մասնավորապես, Bambo Nature N3-ը կարելի է ձեռք բերել աննախադեպ իջեցված գնով, 1 հատը՝ 95 դրամ:

Ի դեպ, Bambo Nature-ը աշխարհում առաջին տակդիրն է, որը Սկանդինավյան երկրների Էկոմակնշման կողմից ստացել է «Սպիտակ կարապ» մակնշումը:



© NEWS.am Medicine