Չինացի գիտնականները կարիեսի դեմ արդյունավետ միջոց են ստեղծել

21:08   19 սեպտեմբերի, 2017

Ուհանի համալսարանի չինացի հետազոտողները մարդկանց ատամների քայքայումը կանխարգելող պատվաստանյութ են ստեղծել: Հետազոտությունների արդյունքների  մասին հրապարակումն  արվել է Scientific Reports ամսագրում: Առնետների վրա կատարված փորձարկումների արդյունքները ցույց են տվել, որ երկու մասից կազմված KF-rPAc հիբրիդային սպիտակուցը նպաստում է կարիեսի կանխարգելմանը եւ բուժմանը:

KF-ն առնձնացվել էր Escherichia coli-ի աղիքայի ցուպիկից, իսկ rPAc-ը՝  Streptococcus mutans բակտերիայից, որոնք ապրում են մարդու բերանի խոռոչում եւ կարող են հանգեցնել ատամների քայքայման: Առաջին բաղադրիչը բարձրացնում է իմունային դիմադրողականությունը rPAc-ի նկատմամբ, որը գտնվում է միկրոօրգանիզմների թաղանթի մակերեսին: Ապագայում հետազոտողները նախատեսում են մարդկանց մասնակցությամբ պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ սկսել: Ավելի վաղ ամերիկացի եւ ավստրալացի հետազոտողները ցույց էին տվել, որ կարիեսի առաջացման պատճառը ոչ թե գենետիկ նախահակումն է, այլ անառողջ ապրելակերպը եւ ատամների ու բերանի խոռոչի ոչ ճիշտ խնամքը:



© NEWS.am Medicine