Որդուն կորցրած ավստրալուհին հայերին կոչ է անում  ոսկրածուծի դոնոր դառնալ

22:28   19 սեպտեմբերի, 2017

Լեյկեմիայի պատճառով որդուն կորցրած ավստրալուհին  հայերին կոչ է արել միանալ ոսկրածուծի ավստրալական ռեգիստրի դոնորներին։ Դայան Ղազանչյանի որդին՝ Շոնը, 18 տարեկանում մահացել էր սուր միելոիդային լեյկոզից։

Համապատասխան դոնորի փնտրտուքները հաջողությամբ չէին պսակվել։ Փորձագետների կարծիքով խառը ծագումով մարդկանց համար ավելի քիչ են դոնոր գտնելու հնարավորությունները։ Այդպես եղավ նաեւ Շոնի դեպքում։ Նրա հայրը հայ է, իսկ մայրը՝ Հարավային Աֆրիկայից՝ արեւմտաեվրոպական արմատներով,հայտնում է SBS–ը։

Շոնը միակ երեխան էր եւ եղբայրներից կամ քույրերից  դոնորական փոխպատվաստման հնարավորություն չուներ։   Ավստրալիայում անհաջող որոնումներից հետո  բժիշկները սկսել էին դոնոր փնտրել արտասահմանում։ Սակայն նրանք չէին կարողացել  գտնել 10 մլն մարդականցից դոնոր գտնել։ Վերջապես հաջողվել էր գտնել մեկին Ֆրանսիայում, սակայն նրանց մոտ հյուսվածքների անհամապատասխանություն էր, եւ փոխպատվաստումից հետո դոնորի բջիջները սկսել էին վնասել Շոնին։

Հոդվածում նշվում է, որ Ավստրալիայում ավելի են շատանում խառն ամուսնությունները, այդ թվում՝ նաև Ավստրալիայի հայ համայնքի  հայերի մոտ։ Դայանն ընդգծում է, որ որոնումների ժամանակ նրանք հասկացան, որ Ավստրալիայում չկան բավականաչափ թվով հայկական ծագման ոսկրածուծի դոնորներ։ Հենց այդ պատճառով է, որ ի  հիշատակ Շոնի՝ նա սկսել է զբաղվել ընկերության ստեղծմամբ, որի նպատակն է ավելացնել ոսկրածուծի հայ դոնորների քանակը։



© NEWS.am Medicine