Եվրոպական ուրոլոգիական ասոցիացիայի նախագահը կմասնակցի հայ ուրոլոգների գիտաժողովին

21:23   20 սեպտեմբերի, 2017

Սեպտեմբերի 22-ին Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկելու է Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի 19-րդ տարեկան գիտաժողովը, որը նվիրված է պրոֆեսոր Իվան Աղաջանյանի հիշատակին։ Հավաքին մասնակցելու են Եվրոպայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Վրաստանի՝ համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք մասնագետներ:

Այս տարի ուրոլոգների գիտաժողովին մասնակցելու է նաեւ Եվրոպական ուրոլոգիական ասոցիացիայի նախագահ Քրիստոֆեր Չափըլը:



© NEWS.am Medicine