Հիվանդների հանդեպ կարեկցանքից բժիշկն ինքն իրեն կոլոնոսկոպիա է արել

19:02   21 սեպտեմբերի, 2017

Չինաստանի Շանհայ քաղաքում պրոկտոլոգ Ֆենգ Չժոն  ինքն իրեն կատարել է ամենից տհաճ պրոցեդուրաներից մեկը` կոլոնոսկոպիա: Բժիշկն իր արարքը բացատրել է նրանով, որ այդպես նա ցանկացել է ավելի լավ հասկանալ հիվանդներին:

Կոլոնոսկոպիան հաստ աղիքի հետազոտություն է, որի ժամանակ ցուցամատի երկարությամբ էնդոսկոպը մտցվում է հետանցքի մեջ։ Սա հաստ աղիքի քաղցկեղը ախտորոշելու ամենաարդյունավետ միջոցն է, սակայն որոշ հիվանդների համար սա իսկական փորձություն է՝ չնայած ընթացքում տրվող հանգստացնող միջոցներին։

Բժիշկ Ֆենգ ՉԺոն դարձել է իր սեփական հիվանդը՝ ինքն իրեն  15–րոպեանոց կոլոնոսկոպիա անելով։ Բժիշկի խոսքով՝ ինքը նման քայլի է դիմել երկար մտածելուց հետո:

Պրոցեդուրայից հետո բժիշկը հրապարակել է իր դիտարկումները՝ շեշտելով, որ բժիշկները պետք է շատ ուշադիր կոլոնոսկոպիա անեն՝ խուսափելով հիվանդներին ցավ պատճառել, ինչպես նաև  խորհուրդ է տվել լավագույն լուծողականներն օգտագործել։



© NEWS.am Medicine