Ուրոլոգիան Հայաստանում բարձր մակարդակի վրա է. Քրիստոֆեր Չափըլ

22:42   22 սեպտեմբերի, 2017
Ես շատ ուրախ եմ , որ մասնակցում եմ Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի 19-րդ միջազգային կոնգրեսին։ Մենք մեր գործընկների հետ մեծ գործ ենք սկսել՝ զարգացնելով այս գիտաժողովը,- այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնեց Եվրոպական ուրոլոգիական ասոցիացիայի նախագահ Քրիստոֆեր Չափըլը:

Նա նշեց, որ Հայաստանի եւ Եվրոպայի ուրոլոգների միջև կապերը գնալով ամրապնդվում են։ Նպատակ ունեն նաեւ օգնել երիտասարդ ուրոլոգներին կայացման հարցում։

Քրիստոֆեր Չափըլը կարեւոր է համարում գիտաժողովների ընթացքում մասնագիտական փորձի փոխանակումը։

«Ուրոլոգիան Հայաստանում բարձր մակարդակի վրա է։ Այս հանդիպումների ընթացքում տեղի ունեցավ փորձի փոխանակում, եւ մենք շատ բաներ սովորեցինք հայ փորձառու ուրոլոգներից», - հայտնեց Չափըլը։

Նշենք, որ սեպտեմբերի 22-23 Հայաստանում ընթանում է Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի 19-րդ տարեկան գիտաժողովը։ Նախատեսվում է, որ երկօրյա գիտաժողովի ընթացքում իրենց մասնակցությունը կունենան Եվրոպայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք մասնագետներ:



© NEWS.am Medicine